National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.02.2019
Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ օտարերկրյա պետությունների իր գործընկերներից եւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներից
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ Արարատ Միրզոյանին շնորհավորել են Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահ Ցվետա Կարայանչեւան, Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն, Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն, Լեհաստանի Հանրապետության Սեյմի Մարշալեկ Մարեկ Կուխչինսկին, Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորաս Պրանցկիետիսը, Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության ԱԺ նախագահ Ցոյ Տխե Բոկը, Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուտսիսը, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի (Մաժիլիսի) նախագահ Ն Նիգմատուլինը, Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի (Սենատի) նախագահ Կ. Ժ. Տոկաեւը, Ղրղզական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դաստանբեկ Ջումաբեկովը, Ճապոնիայի Խորհրդատուների պալատի նախագահ Դատե Չուիչին, Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրոկերս-Քնոլը, Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յարոսլավ Կուբերան, Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչը, Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն, Տաջիկստանի Հանրապետության Օլիի Մաջլիսի Միլլիի Մաջլիսի նախագահ Մահմադսայիդ Ուբայդուլոեւը, Ճապոնիայի Ազգային Դիետի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Տադամորի Օշիման, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Անդրեաս Միխաիլիդիսը, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յու. Օսիպովը, ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պ. Րյաբուխինը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը եւ այլ գործընկերներ:

Ազգային ժողովի նախագահին մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք՝ գործընկերները պատրաստակամություն են հայտնել զարգացնելու բարեկամական հարաբերություններն ու միջխորհրդարանական կապերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am